Քթի արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է գլուխը հետ չպահելը
- Պետք է նստել ուղիղ, գլուխը չպահել հետ, այլապես արյունը կարող է լցվել կոկորդ
- Կարող եք 3-5 րոպե թեթևակի սեղմել քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ
- Տուժածը պետք է շնչի բերանով
- Գլուխը մի փոքր խոնարհել առաջ
- Կարող եք տեղադրել տամպոն և դնել սառցե կտորներ կամ սառը թրջոցներ
- Տուժածին չպետք է պառկեցնել հորիզոնական դիրքով
- Պետք է համոզվել,որ արյունը կոկորդ չի լցվել
Եթե այնուամենայնիվ 15-20 րոպե անց արյունը չի դադարում, ապա պետք է դիմել շտապօգնություն