Ընդհանուր բժշկական

Ականջի սուր ցավ․Պատճառները և առաջին օգնությունը

Ականջի սուր ցավը կարող է չափազանց անհանգստացնող լինել:

Հնարավոր պատճառերը կարող են տարբեր լինել, և որոշները կարող են պահանջել բժշկական օգնություն:

◾️Ահա ականջի ցավի մի քանի ընդհանուր պատճառներ՝

1️⃣ Միջին ականջի բորբոքում (օտիտ)

2️⃣ Արտաքին լսողական անցուղու փակվածություն կամ վարակ

3️⃣ Թմբկաթաղանթի վնասվածք

4️⃣ Նշագեղձերի բորբոքումներ

5️⃣ Սինուսիտներ

6️⃣ Ծծմբային խցանումներ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Փորձեք սառը կոմպրես դնել ախտահարված ականջին։ Սա կարող է օգնել թեթևացնել բորբոքումը և թեթևացնել ցավը:

Խուսափեք ականջի մեջ որևէ առարկա մտցնելուց՝ վնասվածքներից խուսափելու համար:

Ընդունեք ցավազրկողներ, բայց ՄԻԱՅՆ ԲԺՇԿԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ

Անպայման դիմեք բժշկի, հատկապես, եթե ցավը շարունակվում է կամ ուժեղանում, կամ եթե ի հայտ են գալիս այլ ախտանիշներ, ինչպիսիք են ականջից արտահոսքը, գլխապտույտը կամ լսողության կորուստը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով